Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան շարունակում է հիանալ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Ուիլիամսի խաղով: Կվիտովան հայտարարեց, որ Սերենային համարում է աշխարհի լավագույն թենիսիստուհին.
«Սերենան աշխարհի լավագույն թենիսիստուհին է: Նա իսկական չեմպիոն է, իսկ վերջին ամիսներին ցնցող մարզավիճակ է ձեռք բերել:
Հուսով եմ, որ շատ բան կսովորեմ նրա խաղից»,- հայտարարել է Կվիտովան:











































