«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան վստահ է, որ իտալական ակումբը չի պատրաստվում վաճառել իր հաճախորդի տրանսֆերը:
Ռայոլի հավաստմամբ` Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ տարաբնույթ ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը:
«Իր մասին ճշմարտությունը կարող ենք ասել միայն նա և ես, քանի որ ներկայացնում եմ իր շահերը: «Միլան»-ը չի վաճառի Մարիոյի տրանսֆերը: Ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ինձ հավաստիացրել է, որ ակումբը չի ցանկանում բաժանվել նրանից, և դա լավ նորություն է: Ինչ վերաբերում է Մարիոյի մասին ասեկոսեներին, ապա դրանք շրջանառվելու համար մինչև սեպտեմբեր ամիս ժամանակ ունեն»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:










































