Tuttosport-ը տեղեկացնում է, որ «Միլան»-ը պատրաստվում է տրանսֆերի հանել 23-ամյա հարձակվող Ալեշանդրե Պատոյին:
Բրազիլացու՝ «ռոսսոներիներ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ, և ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում նոր համաձայնագիր առաջարկել նրան:
Ակումբի ղեկավարությունը նման քայլի է դիմել, քանի որ Պատոն վերջին շրջանում բազմաթիվ վնասվածքներ է ստանում և գրեթե չի խաղում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն ընդամենը 4 խաղ է անցկացրել «Միլան»-ի կազմում:
Պատոյի՝ ակումբից հեռանալու գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ նրա բարձր աշխատավարձը՝ տարեկան 4 մլն եվրո:
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էր բրազիլական «Կորինտիանս»-ը:






































