Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան դարձել է Glamour ամսագրի հունիսյան համարի գլխավոր հերոսուհին, հայտնում է viva.ua-ն:
33-ամյա կինոաստղը ոչ միայն նկարահանվել է նորաձև ամսագրի համար, այլև անկեղծ հարցազրույց է տվել, թե ինչու է կտրականապես հրաժարվում մասնակցել մերկ տեսարաններով նկարահանումներին:
Ջեսիկայի խոսքով՝ երկրպագուները երբեք իրեն էկրանին չեն տեսնի մերկ վիճակում:
«Ես չեմ ցանկանում, որ իմ թոռները ինձ մերկ տեսնեն: Ահա ամենը: Ես չեմ ուզում, որ նրանք Սուրբ ծննդին քննարկեն, թե որքան լավն է իրենց տատիկի կուրծքը»,- ասում է դերասանուհին:













































