Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն հրաժարական է տվել՝ պաշտոնապես չմեկնաբանելով իր այդ քայլի դրդապատճառները: Հայտնի է դարձել, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան օրվա երկրորդ կեսին այդ պաշտոնում ներկայացնելու է բրիգադի գեներալ Վախթանգ Կապանաձեին:
Վերջինս ներկայիս դրությամբ հանդիսանում է Հետախուզական ծառայության բարձրաստիճան չինովնիկ: Կապանաձեն իր ռազմական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Վրաստանում Միացյալ շտաբի պետին պաշտպանության նախարարի ներկայացմամբ նշանակում և պաշտոնից ազատում է գերագույն գլխավոր հրամանատարը՝ Վրաստանի նախագահը:
Նշվում է, որ բրիգադի գեներալ Գեորգի Կալանդաձեն միացյալի շտաբի պետի պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի սկզբին՝ այդ պաշտոնում փոխարինելով գեներալ-լեյտենանտ Դևի Չանկոտաձեին:









































