Ճապոնիայի բանկը չի բացառում, որ երկրում կարող է ռեցեսի սկսվել: Այս մասին են վկայում հաստատության ղեկավար խորհրդի՝ հոկտեմբերի 4-5-ը տեղի ունեցած հանդիպման հրապարակված նյութերը, հաղորդում է Reuters-ը:
«Ղեկավար խորհրդի որոշ անդամներ հայտարարել են, որ ելնելով առկա միտումներից, կարելի է հաստատել, որ տնտեսությունը մտել է ռեցեսիայի փուլ»,-ասվում է հրապարակված նյութերում: Տնտեսական աճի վերադարձը հնարավոր կդառնա միայն 2013-ի սկզբին:
Սակայն հոռետեսական այս հայացքին ղեկավար խորհրդի ոչ բոլոր անդամներն են համամիտ: Մասնավորապես, ֆինանսիստներն ուշադրություն են դարձնում ներդրումների ընդլայնման՝ տեղի ընկերությունների սեպտեմբերյան ծրագրերի վրա:
Այս շաբաթ Ճապոնիայի բանակը 11 տրիլիոն իենով (137 մլրդ դոլար) ավելացրել է խթանիչ միջոցների ծավալը: Միևնույն ժամանակ բանկերը ստացել են արտոնյալ երկրաժամկետ վարկերի հասանելիություն, ինչի համար նախնական հատկացվել է 15 տրիլիոն իեն: Ավելի ուշ արտոնյալ ֆինանսավորման սահմանափակումը հանվել է:








































