Կառավարության հերթական նիստից առաջ մուտքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Աշոտ Տոնոյանից (Տոնուսի Աշոտ) խաբված բնակիչները:
Հիշեցնենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ այն բնակիչները, ովքեր Դավթաշեն թաղամասի նորակառույց շենքում բնակարան գնելու համար գումար էին վճարել, մնացել են առանց տան:
Այսօր խաբված բնակիչներին կրկին մոտեցավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որն այս անգամ ևս դիմողներին լսելուց հետո ասաց, որ կառավարությունը դատական գործընթացներին միջամտելու իրավասություն չունի:
Կառավարության նիստի ավարտից հետո խաբված բնակիչներից մեկը փակեց արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի ճանապարհը, որպեսզի նրան հորդորի լուծել իրենց խնդիրը:
Հովհաննես Մանուկյանը մեկ րոպե ստիպված լսեց բնակիչներին, ապա 10 օր ժամանակ խնդրեց նրանց խնդրին ծանոթանալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում









































