«Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան, ով աստիճանաբար վերադարձնում է նախկին մարզավիճակը նախորդ մրցաշրջանում ստացած ծանր վնասվածքից հետո, հույս է հայտնել, որ ավելի շատ խաղաժամանակ կստանա կատալոնական ակումբի կազմում:
«Ցանկանում եմ հնարավորինս շատ խաղալ: Ի դեպ, ես աշխատում եմ պրոֆեսիոնալների հետ ու չեմ կասկածում, որ նրանք գիտեն, թե որն է ինձ համար լավագույն տարբերակը:
Ես շատ լավ հասկանում եմ, որ խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում, որտեղ ամեն խաղից առաջ մեծ մրցակցություն կա հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- հայտարարել է Վիլյան:
Հիշեցնենք, որ Վիլյան նախորդ մրցաշրջանում կոտրել էր ոտքը, ու միայն վերջերս է շարք վերադարձել:









































