Ջորջ Բերնարդ Շոուն ծնվել է 1856թ-ին Դուբլինում: Մանկության տարիներից հիացած է եղել Դիքենսի, Շեքսպիրի գրքերով, արաբական հեքիաթներով և Աստվածաշնչով: Շոուն երիտասարդ հասակում որոշել էր դառնալ գրող, սակայն ձեռագրերը սկզբում չէր կարողանում հրապարակել:
Գրողը զբաղվել է ինքնակրթությամբ: Նա շատ է ճանապարհորդել: Եղել է ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում: 92 տարեկանում նա գրել է իր վերջին պիեսը` «Բայանթի միլիարդները»: Բերնարդը մահացել է Էյոթ- Սենթ-Լորենսում 1950 թվականի նոյեմբերի 2-ին:











































