Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտնել է, որ կշարունակի օգտվել իր թիմի հարձակվող Կլաուդիո Պիսարոյի ծառայություններից: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` Պիսարոն վնասվածք էր ստացել և ընդամենը 1 անգամ է հանդես եկել թիմի հիմնական կազմում` ազգային առաջնության հանդիպումներում: Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Գերմանիայի Գավաթի խաղարկության «Կայզերսպաուտեռն»-ի դեմ խաղում և 2 գոլի հեղինակ դարձել:
«Վնասվածքի պատճառով Կլաուդիոն ստիպված էր աշխատել իր ֆիզիկական վիճակը բարելավելու ուղղությամբ մրցաշրջանի մեկնարկին: Ահա թե ինչու ներկայումս նա իդեալական մարզավիճակում չէ: Սակայն խոսքը հիանալի ռմբարկուի մասին է, ով կրկին ապացուցեց, թե որքան մեծ դեր է խաղում թիմում»,- ասել է Հայնկեսը:







































