Wednesday, 10 06 2026
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է

Ուորլիքի ձիով քայլը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր Կարնեգի հիմնադրամում ելույթ է ունեցել և ներկայացրել Ղարաբաղի հակամարտության լուծման ԱՄՆ տարբերակը: Ըստ էության, տարբերակն ինքնին չի պարունակում առանձնապես նոր դրույթներ, քան այն, ինչ տարբեր մոդիֆիկացիաներով շոշափվել է վերջին տարիներին կարգավորման այս կամ այն ձևակերպման ներքո:

Այստեղ առաջին հերթին, իհարկե, ուշադրության է արժանի հրապարակման, այսինքն` Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարության փաստն ինքնին, որովհետև մինչև այսօր ըստ էության կարծեք թե չի եղել նախադեպ, երբ ամերիկացի կամ ընդհանրապես որևէ համանախագահ ներկայացրել է կարգավորման իր պետության տարբերակը: Այսինքն` մինչև այսօր ներկայացվել են ընդհանուր առաջարկներ: Այսօր ԱՄՆ-ը ներկայացնում է իր առաջարկը, ինչը ըստ էության նշանակում է, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները ունեն այլ տարբերակներ և առաջարկներ: Եվ ըստ էության շատ հավանական է, որ առաջին հերթին Ռուսաստանի մասին է խոսքը:

Պատահական չէ, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակով է հանդես գալիս հենց այժմ, երբ սրվել են հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ընդ որում` սրվել են ղրիմյան-ուրաինական զարգացումների, Ռուսաստանի այդ ուղղությամբ գործողությունների արդյունքում, որոնք այսօր ռեալ վտանգ և մտավախություններ են առաջացրել նաև ղարաբաղյան ուղղությամբ տարածվելու առումով: Ահա այս ֆոնին ԱՄՆ տեսակետի հրապարակումը Մինսկի խմբի համանախագահի առանձին ելույթով, իրականում կարծեք թե հուշում է այն մասին, որ Ռուսաստանն առաջարկում է կամ ձգտում է լուծման այլ տարբերակի:

Այս տեսանկյունից, ամերիկյան տարբերակին ծանոթանալուց հետո հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ն են Մինսկի խմբի մյուս համանախագահների տարբերակները: Ըստ էության, Ուորլիքը կարծեք թե մյուս համանախագահներին մղում է կամ համաձայնելու ԱՄՆ տարբերակին, կամ իրենց տարբերակները հայտնելու՝ կամ ուղղակի, կամ ամերիկյան տարբերակին անհամաձայնություն հայտնելու անուղղակի ճանապարհով: Այսինքն` շատ հավանական է, որ ամերիկյան կողմն այսպիսով կատարում է մի քայլ, որը մյուս համանախագահներին և մասնավորապես Ռուսաստանին ստիպելու է բացահայտել իր` այսպես ասած գաղտնի պահվող մտադրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով:

Չմոռանանք, որ ղրիմյան իրադարձություններից հետո ամերիկյան համանախագահը բազմաթիվ անգամներ մտահոգություններ է արտահայտել այն մասով, որ այդ լարվածությունը չպետք է ապակայունացմամբ սպառնա ղարաբաղյան տարածաշրջանում: Ամերիկյան կողմն ակնհայտորեն փորձեց նախապատրաստել հայ-ադրբեջանական նախագահական մակարդակի հանդիպում, ինչը սակայն չի ստացվում: Եվ ամենայն հավանականությամբ Ուորլիքի այս ելույթը և խաղաքարտերը որոշակիորեն բացելու քայլը նախագահական հանդիպման այլընտրանքն է, որով ամերիկյան կողմը ցանկանում է բացահայտել վտանգներն ու ըստ էության այդպիսով կանխել դրանք:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում