Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Հովհաննեսը տունը ծախելու համար հարազատ դստերն ու թոռանը մահացած է ճանաչել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հովհաննես Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ ներկայումս 67-ամյա Հովհաննեսը համասեփականության իրավունքով իրեն, իր աղջկան ու թոռանը պատկանող բնակարանի՝ աղջկա ու թոռի մասնաբաժինների նկատմամբ խաբեությամբ միանձնյա սեփականության իրավունք ձեռք բերելու, բնակարանը հետագայում վաճառելու, նրանց մասնաբաժինների գումարները հափշտակելու նպատակով 2008 թվականի դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սուտ ցուցմունք է տվել, ներկայացրել ակնհայտ կեղծ տեղեկություններ: Հովհաննեսը, հաստատապես իմանալով աղջկա ու թոռան գտնվելու վայրը, նրանց ողջ լինելու հանգամանքը, դատարանում կեղծ ցուցմունք է տվել, թե 1993 թվականին աղջիկն ընտանիքով մեկնել է Ռուսաստան: Այդ ժամանակվանից նրանցից որևէ տեղեկություն չունի: Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ աղջիկն ու թոռը… մահացել են: Թե ոնց է լեզուն պտտվել՝ նման հայտարարություն անելու համար, դժվար է ասել:

Հովհաննեսը դատարանին պահանջ է ներկայացրել, որ իր հարազատ դստերն ու նրա որդուն՝ իր հարազատ թոռանը, դատարանը մահացած ճանաչի:

2008 թվականի դեկտեմբերի 29-ին ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննեսի դստերն ու նրա որդուն ճանաչել է… մահացած: Արդյունքում Հովհաննեսը վերոհիշյալ բնակարանի նկատմամբ ձեռք է բերել միանձնյա սեփականության իրավունք:

2009 թվականի սեպտեմբերի 12-ին նա վաճառել է բնակարանը 29 հազար դոլարով, որը վաճառքի օրվա դրությամբ կազմել է 10 միլիոն 937 հազար 930 դրամ: Առուվաճառքի պայմանագրում նշվել է ընդամենը՝ 4 միլիոն 500 հազար դրամ:

Այս գործարքով Հովհաննեսը հափշտակել է դստեր ու թոռան մասնաբաժինը հանդիսացող առանձնապես խոշոր չափի գումարը՝ 7 միլիոն 291 հազար 953 դրամը: Այս դրվագով Հովհաննեսը մեղադրվել է խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բացի դրանից, Հովհաննեսը 2006 թվականի օգոստոսին ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն: Նույն թվականի հոկտեմբերին նա ՌԴ Ադիգեայի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդին է ներկայացրել 32 տարի 6 ամիս 9 օր աշխատանքային ստաժը հաստատող աշխատանքային գրքույկը:

2006 թվականի հոկտեմբերի 17-ին Հովհաննեսին նշանակվել է ծերության կենսաթոշակ ամսական՝ 8 հազար 709 ռուբլու չափով:

Դրան զուգահեռ, 2009 թվականի նոյեմբերին Հովհաննեսը դիմել է Հայաստանի Հանրապետության սոցապ ծառայության համապատասխան տարածքային բաժին՝ պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնելով 29 տարի 3 ամիս 15 օր ստաժը հաստատող աշխատանքային գրքույկը:

2009 թվականի նոյեմբերի 6-ին նշանակվել է անժամկետ տարիքային կենսաթոշակ ամսական՝ 30 հազար 464 դրամի չափով, որը ՀՀ կառավարության որոշումների համաձայն երկու անգամ վերահաշվարկվել է ու կազմել է 35 հազար 464 դրամ:

2009 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2013 թվականի մայիսի 31-ը ներառյալ Հովհաննեսը, ըստ դատական ակտի, ստացել է 1 միլիոն 399 հազար 488 դրամ ծերության կենսաթոշակ՝ պետությանը պատճառելով այդ չափով գույքային վնաս:

Այս դրվագով Հովհաննեսը մեղադրվել է խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե 1988 թվականի երկրաշարժի հետևանքով զոհվել են իր կինն ու որդին: Բնակարանը փլվել է: Իրեն ու աղջկան հատկացվել է երկու սենյականոց բնակարան:

1991 թվականին ամուսնացել է դուստրը, հետո ամուսնացել է նաև ինքը:

1992 թվականին ծնվել է աղջկա որդին: Նա ևս հաշվառվել է իրենց բնակարանում:

Աղջիկն ամուսնու և որդու հետ Հայաստանից մեկնել է Ռուսաստան:

Ինքը երկրորդ ամուսնությունից երկու երեխա է ունեցել: Դուստրը համաձայն չի եղել, որ ինքն իր երեխաներին գրանցի իրենց բնակարանում:

1997 կամ 1998 թվականին դուստրը զանգահարել ու իրեն կանչել է թոռների կնունքին:

Գնացել ու վերադարձել է Հայաստան:

1999 թվականին իրենց բնակարանը սեփականաշնորհել է իր, աղջկա ու թոռան անունով:

Երկրաշարժից զոհված կնոջ ու որդու գերեզմանները սարքելու համար մեծ պարտքեր է ունեցել, չի կարողացել պարտքերը մարել:

2002-2005 թվականներին իր նոր ընտանիքով մեկնել է Ռուսաստան, ապրել Տվեր քաղաքում: Ապա ընտանիքով տեղափոխվել են Ադիգեյա, որտեղ ստացել է ապրելու և աշխատելու իրավունք, ժամանակավորապես հաշվառվել է Ռյազանսկայա ավանում: Ստացել է ՌԴ քաղաքացու անձնագիր: Մշտական հաշվառվել է ընկերոջ տան հասցեով: Մինչև օրս էլ այնտեղ է հաշվառված:

Գիտի, որ աղջիկն ապրել է այնտեղ, բայց որ թվերին՝ չգիտի: Գիտի, որ փեսայի ծնողները ապրում են այն աուլում, որտեղ ինքն է հաշվառված: Նրանց հետ կապ չի ունեցել, մեկ-երկու անգամ է տեսել, տեղեկացել, որ իրենց որդու ընտանիքից տեղեկություն չունեն:

2007 թվականին ինքն ընտանիքով վերադարձել է Հայաստան:

Պարտքատերերը անհանգստացրել են իրեն: Որոշել է բնակարանը վաճառել:

Խորհուրդ են տվել աղջկան ու թոռանը անհայտ բացակայող ճանաչել: Մտածել է՝ երբ վերադառնան՝ նրանց մասնաբաժինը կվերադարձնի:

Փաստաբանի միջոցով դիմում է ներկայացրել դատարան: Դիմումը ստորագրելիս չի կարդացել: Դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտնել է, որ երեխաներին պետք է մահացած ճանաչել, ինքն անակնկալի է եկել, չի հասկացել, թե ինչ է կատարվում: Փաստաբանը բացատրել է, թե անհայտ բացակայող ճանաչելու դեպքում բնակարանի առուվաճառք կատարել չէր կարող: Ինքը ձայն չի հանել:

Բնակարանը վաճառել է 12 հազար դոլարով: Առուվաճառքի պայմանագրում որպես վաճառքի գին նշվել է 4 միլիոն 500 հազար դրամ:

Որոշ ժամանակ անց իրեն հրավիրել են ոստիկանություն ու հայտնել, թե դուստրը հայտարարություն է տվել: Իրեն հարցաքննել են:

Քննիչը հարցրել է, թե Հայաստանում թոշակ ստանո՞ւմ է: Ինքը պատասխանել է՝ այո: Չի հասկացել, որ երկու պետություններից միաժամանակ թոշակ ստանալու իրավունք չուներ:

Քննիչն առաջարկել է պատճառած վնասները վերականգնել, հարցերը կարգավորել, հակառակ դեպքում բնակարանի գնորդը ցուցմունք կտա, թե բնակարանը գնել է 29 հազար դոլարով: Ինքը հրաժարվել է:

Գնացել է սոցապ, հրաժարվել թոշակը ստանալուց:

2005-2006 թվականներին ինքն ընտանիքով աղջկա տանը չի ապրել:

Աղջիկը ճիշտ չի ասել, իբր՝ ներկա է գտնվել իր 60-ամյակի խնջույքին:

1993-1994 թվականներից հետո ինքն աղջկա ու թոռան մասին ոչ մի լուր չի ունեցել, նրանց չի տեսել, Գելենջիկում գտնվող նրանց տուն չի գնացել, թուղթ չի տարել, որ աղջիկը ստորագրի:

Ինքը ոչ մեկին չի ասել, թե աղջիկն ու թոռը մահացած են:

Ինքը որևէ հանցանք չի կատարել: Ստացած կենսաթոշակից 120 հազար դրամը վերադարձրել է:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են:

Հովհաննեսի դուստրը հայտնել է, թե 1994 թվականին մանկավարժական ինստիտուտն ավարտել է, ամուսնու և որդու հետ մեկնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ադիգեյայի Հանրապետություն: Այնտեղ աուլում ապրել են ամուսնու ծնողները: Նրանց հետ ապրել է ամուսնու և իր երկու որդիների հետ:

Ինքն ու հայրը լավ հարաբերությունների մեջ են եղել: Հայրը գիտեր իրենց հասցեն ու հեռախոսի համարը:

1997 թվականի դեկտեմբերին ինքը եկել է Հայաստան, ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, հանդիպել է հորը, կրկին մեկնել Ռուսաստան:

Հետո Հայաստան է եկել 2002 թվականին: Ապրել է հոր տանը, միասին մոր գերեզմանին են այցելել:

Հետո հայրն ընտանիքով տեղափոխվել է ՌԴ Տվեր քաղաք:

2003 թվականի աշնանը ինքն ու ամուսինը գնացել են Տվեր՝ հորը տեսնելու: Հորն իրենց հետ տարել են իրենց տուն՝ ամուսնու եղբոր հարսանիքին մասնակցելու:

Մոտ մեկ ամիս հայրը մնացել է իրենց գյուղում: Հետո իրենք մեքենայով նրան տարել են Տվեր:

2004 թվականի ամռանը ամուսինը հոր խնդրանքով գնացել է Տվեր, հորը կնոջ ու երկու երեխաների հետ բերել է իրենց աուլ: Միասին ապրել են մեկ-մեկուկես տարի:

Այդ ընթացքում հավաքել են փաստաթղթեր, որ հայրը դառնա ՌԴ քաղաքացի: Քանի որ իր ամուսինը ՌԴ քաղաքացի էր, ինքը մեխանիկորեն դարձել էր ՌԴ քաղաքացի:

Իր համաձայնությամբ հայրը և նրա ընտանիքի անդամները 2006 թվականին ստացել են ապրելու իրավունք, հետո էլ ՌԴ քաղաքացիություն: Ապրել են իրենց աուլից 20 կիլոմետրի վրա գտնվող ավանում: Այնտեղ ապրել են մինչև 2007 թվականը:

2006 թվականի օգոստոսի 12-ին իրենք ու իրենց ընդհանուր ծանոթները մասնակցել են հոր 60-ամյակի խնջույքին:

Հետագայում իր և հոր միջև տարաձայնություններ են առաջացել, քանի որ ինքը համաձայնություն չի տվել, որ նրանք իրենց տանը մշտապես հաշվառվեն: Իրենց հարաբերությունները խզվել են:

2008 թվականին իրենց ընտանիքը տեղափոխվել է Գելենջիկ: Աշնանը հայրը եկել է իրենց տուն, ինչ-որ թուղթ է բերել ստորագրելու, որ Հայաստանի իրենց բնակարանը վաճառի:

Ինքը չի համաձայնել:

Հայրն ասել է, թե իր բաժինը 7 հազար դոլար է կազմում: Ինքն էլ առաջարկել է նրան այդքան գումար տալ, որ բնակարանը մնա իրենց: Հայրը չի համաձայնել: Ասել է՝ ինչ գնով էլ լինի, բնակարանը կվաճառվի: Ու գնացել է: Դրանից հետո իրենք չեն հանդիպել:

Ինքն իմացել է, որ հայրը առանց իր և որդու համաձայնության բնակարանը չի կարող վաճառել:

2012 թվականի հոկտեմբերին եկել է Հայաստան, իմացել, որ հայրը դատարանի վճռով իրեն ու որդուն մահացած է ճանաչել, բնակարանը վաճառել, ամբողջ գումարը հափշտակել:

Դիմել է դատարան՝ իրենց մահացած ճանաչելու վճիռը անվավեր ճանաչելու պահանջով: Այդ վճռում գրված էր, իբր հայրը 15 տարի իրենցից ոչ մի լուր չի ունեցել: Հոր արածից զայրացած՝ դիմել է ոստիկանություն:

Նախաքննության ընթացքում դուստրը այս ցուցմունքը պնդել է հոր հետ առերես հարցաքննության ժամանակ: Հայրը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Դստեր ցուցմունքները հաստատվել են այլ վկաների ցուցմունքներով:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղսագրված արարքների համար մեղավոր է ճանաչել Հովհաննեսին ու վերջին հաշվով դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատարանը որոշել է Հովհաննեսից հօգուտ տուժած դստեր ու թոռան բռնագանձել 7 միլիոն 291 հազար 953 դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասի հատուցում և 500 հազար դրամ՝ որպես հանցագործության հետևանքով և խախտված իրավունքները վերականգնելու նպատակով կատարած ծախսեր:

Հօգուտ սոցապ ծառայության՝ դատարանը որոշել է Հովհաննեսից բռնագանձել 1 միլիոն 244 հազար 024 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Հովհաննեսը՝ խնդրելով արդարացնել իրեն, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում նշանակված պատիժը մեղմացնել, փոխարինել ազատազրկման հետ չկապված պատժով:

Վերաքննիչ քրեական դատարանի նիստում հրապարակվեց տեղեկանք, որ Հովհաննեսը սոցապ ծառայությանը պատճառած ամբողջ վնասը վերականգնել է և պարտավորվել է դստերը պատճառած վնասն էլ վերականգնել մինչև սեպտեմբերի վերջը:

Հովհաննեսը մեղադրողի հարցին պատասխանեց, որ… ընդունում է մեղքը, քանի որ դատարանը արդեն իսկ իրեն մեղավոր է ճանաչել:

Վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի տարիքը՝ 67 տարեկան լինելը, խնամքին ուսանող երեխաներ ունենալը, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասները հատուցելու ուղղությամբ գործուն քայլեր կատարելը, վերաքննիչ բողոքը բավարարեց մասնակիորեն:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը փոփոխվեց պատժի մասով: Հովհաննեսը դատապարտվեց նույն՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման, բայց պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

Հովհաննեսից կբռնագանձվի դեռևս չհատուցած վնասի չափով գումար: Սոցապ ծառայությունը նրանից այլևս գույքային պահանջ չունի:

Հովհաննեսը շատ գոհ հեռացավ դատարանի դահլիճից: Ասաց, թե չէր սպասում, որ դատարանը կընդառաջի իր խնդրանքին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում