Դերասանուհի և ռեժիսոր Ջոդի ֆոսթերն արժանացել է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի` Սեսիլ ԴեՄիլլի մրցանակի (Cecil B. DeMille Award), որը շնորհվում է կինեմատոգրաֆիայում ներդրման համար,- հայտնում է Agence France-Presse-ը:
Ֆոսթերը մրցանակը կստանա 2013-ի հունվարի 13-ին «Ոսկե գլոբուս»-ների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ:
Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Ֆոսթերը «բազմակողմանի տաղանդավոր կին է, որն անհավանական հաջողության է հասել» և շարունակում է իր կարիերայում նոր բարձունքներ նվաճել:
Ֆոսթերը «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է 1991-ին էկրան բարձրացած «Գառների լռությունը» ֆիլմի համար:
«Ոսկե գլոբուսի» են արժանացել նաև դերասաններ Հարիսոն Ֆորդը և Ռոբերտ դե Նիրոն, ռեժիսորներ Մարտին Սկորսեզեն և Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհիներ Բարաբարա Սթրայզենդը և Շիրլի Մաքլեյնը, երգիչ Ֆրենկ Սինատրան և մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը:










































