Մոսկվայում դատարանի որշմամբ` ձերբակալվել է Մոսկվայի պետհամալսարանի ՄՊՀ-ի համաշխարհային քաղաքակնության ֆակուլտետի դեկանի տեղակալ Միխաիլ Բաշարատյանը: Նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ:
Այս գործի մյուս մեղադրյալի` Վիկտորի Բորիսի պատժի մասին որոշում դեռևս չի կայացվել: Վերջինս կալանքի տակ կմնա մինչև նոյեմբերի 3-ը:
Հետաքննության համաձայն` դասախոսները երիտասարդից 30 հազար եվրո կաշառք են ուզել Աշխատանքի ակադեմիայի ասպիրանտուրա ընդունվելու և ՄՊՀ-ում դիսերտացիան հաջող կերպով պաշտպանելու համար: Նրանք ձերբակալվել են փողերը ստանալու պահին:










































