Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին այս պաշտոնը ստանձնել է ուղիղ մեկ տարի առաջ` 2011թ. նոյեմբերի 1-ին: Շուկաները չէին սպասում կառավարման բուռն սկիզբ այդ բարդ տնտեսական ժամանակաշրջանում, սակայն Դրագին սկսեց բավականին վճռական, ինչի համար ստացավ «Սուպեր Մարիո» մականունը:
Իտալացի Դրագին այս պաշտոնում փոխարինել է ֆրանսիացի Ժան-Կլոդ Տիշեյին:
Դրագիի թեկնածության քննարկման և հաստատման ժամանակաշրջանում մի շարք ԶԼՄ-ներ կասկածում էին, որ նա կկարողանա ավարտին հասցնել Տրիշեի գործը` ուղղված եվրագոտում ճգնաժամի կարգավորմանը` կարծելով, որ նրան կարող են խանգարել «իտալական ազգային առանձնահատկությունները»:






































