Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

ՀՀԿ-ի նոր խոսնակը

Հովիկ Աբրահամյանին կարծես թե ոչ միայն Հայաստանի նոր վարչապետ են նշանակել, այլ նաև ՀՀԿ-ի նոր խոսնակ:

Համենայնդեպս՝ նման ենթադրությունների տեղիք է տալիս այն, որ Աբրահամյանը զարմանալի պարտաճանաչությամբ, պատրաստակամությամբ և օպերատիվությամբ արձագանքում է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հասցեին արվող հայտարարություններին՝ այն դեպքում, երբ այդ հայտարարություններում անձնապես իրեն վերաբերող կամ հիշատակող որևէ բան չկա:

Հովիկ Աբրահամյանը նման կերպ՝ չոր արձագանքեց ՀԱԿ-ի, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ իր վարչապետ նշանակվելու առիթով, հետո նման կերպ չոր պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի դժգոհությանը սահմանադրական բարեփոխումների նախագիծ-առաջարկի վերաբերյալ, իսկ հիմա էլ Հովիկ Աբրահամյանը պատասխանում է Գագիկ Ծառուկյանին, իհարկե՝ այս անգամ ոչ չոր՝ երևի, այնուամենայնիվ, խնամիությունը իր դերը կատարում է:

Ի դեպ, այս տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, խախտում է Սերժ Սարգսյանի այն հորդորը, որ ուղղեց նրան վարչապետ նշանակելիս՝ ծանոթ-բարեկամական սկզբունքներով չառաջնորդվել: Հովիկ Աբրահամյանը չոր է պատասխանում Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին, իսկ Ծառուկյանի դեպքում ըստ երևույթին հաշվի է առնում խնամիության հանգամանքը: Իսկ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, ի պատասխան Էդուարդ Շարմազանովի՝ հայտարարել էր, որ հաջորդ ընտրությունները շրջանցելու են Մելիք-Ադամյան փողոցը: Շարմազանովը, ինչպես գիտենք, հայտարարել էր, որ առնվազն տասը տարի իշխանության ճանապարհը հենց այդ փողոցով է անցնելու:

«Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում՝ հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը»,- խնամի Գագիկին հայտնում է խնամի Հովիկը:

Ըստ էության, Հովիկ Աբրահամյանը մի կողմից՝ հայտարարելով, որ չի կարծում, թե եղածը հոխորտանք էր, մյուս կողմից՝ փաստորեն շատ նուրբ ձևով ակնարկում է հենց հոխորտանքի մասին:

Հարցն այն է, որ Աբրահամյանի այդ ձևակերպումից հետո հարցադրում է առաջանում՝ եթե հոխորտանք չէր, ապա ի՞նչ էր: Եվ լավ հասկանալով, որ առաջ է գալիս այդ հարցադրումը, Հովիկ Աբրահամյանը նաև տալիս է դրա պատասխանը. «Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. ՀՀԿ խոսնակի հայտարարությունը որևէ այլ կուսակցության դեմ՝ հատկապես ԲՀԿ-ի դեմ որևէ երանգ չի պարունակել և վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու»:

Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդին ասում է հետևյալը՝ կամ հոխորտում ես, կամ սխալ ես հասկանում: Այլ կերպ՝ չես հասկանում, թե ինչ ես անում: Իսկ հնարավոր է նաև, որ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանին ասում է, որ նա չի հասկանում, թե ինքն ինչ է անում կամ անելու, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ նորանշանակ վարչապետը ԲՀԿ առաջնորդ իր խնամուն ակնարկում է, որ այսօր հարվածելով Սերժ Սարգսյանին՝ ըստ էության հենց իրեն՝ Հովիկ Աբրահամյանին են հարվածում:

Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանը խոսում է ԲՀԿ-ի դեմ որևէ հայտարարության ուղղված չլինելու մասին: Այսինքն՝ նա ակնարկում է, որ ինքը պահելու է ԲՀԿ-ի դեմ հարվածները, սակայն ԲՀԿ-ն էլ պետք է չհարվածի ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, որ գոնե այս էտապում հարվածի տակ չդնի Հովիկ Աբրահամյանին:

Սակայն Աբրահամյանը ըստ էության չի ասում, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն: Երևի Հովիկ Աբրահամյանն այդ մասին կասի «հանգամանալից խոսելու առիթների դեպքում», որոնց կապակցությամբ համոզմունք է հայտնում, որ դեռ շատ կլինեն: Ասել կուզի՝ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանին առաջարկում է հարցերը քննարկել ավելի նեղ շրջանակով, այսպես ասած՝ վեճը տնից դուրս չհանել:

 

Լուսանկարը՝ hraparak.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում