Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

Մոսկվան հետաքրքրված է Ղարաբաղյան կարգավորման մենեջմենթով, բայց ոչ կարգավորմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

-Տիկին Գևորգյան, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը մեկնել էր Իրան, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, բավական արդյունավետ հանդիպումներ էր ունեցել, որոնց ընթացքում կողմերը կարևորել էին իրենց հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրանիևհամաշխարհայինառաջնորդներիմիջևիրանականմիջուկայինխնդրիվերաբերյալբանակցություններըշարունակվումեն, ևթվումէ՝հանգուցալուծումնարդենտեսանելիէ: Այս հարցի առնչությամբհամաձայնություննինչպե՞ս կարող է անդրադառնալ տարածաշրջանի և տարածաշրջանում Իրանի դերակատարության և առկա հակամարտությունների հանգուցալուծման վրա:

– Վաղ է խոսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության վերջնական հանգուցալուծման մասին, բայց ցանկացած դրական զարգացում Հայաստանի շահերից է բխում, և Իրան-Արևմուտք ողջ լարվածության ընթացքում Հայաստանը միայն տուժել է լարվածությունից, որովհետև պարզապես պետք է բացատրեր Արևմուտքին, թե ինչու է շարունակում Իրանի հետ հարաբերությունները, երբ Արևմուտքը պատժամիջոցների էր դիմել Իրանի հարցում: Հայաստանի տնտեսությունը մեծապես կախվածէ Իրանից, Իրանը կարևոր տնտեսական գործընկեր է։ Բնականաբար, եթե Իրան-Արևմուտք հարաբերությունները կանոնավորվեն, Հայաստանը անցում կկատարի անհարմար վիճակում գտնվող երկրից, որը ստիպված է շրջանցել արևմտյան դիրքորոշումը՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելով: Սա կարող է Հայաստանի համար բարենպաստ լինել, եթե նաև հաշվի առնենք, որ Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ այնքան էլ լավ չեն:

Չեմ կարծում, որ խնդրի կարգավորումը լուրջ ազդեցություն ունենա հակամարտությունների կարգավորման վրա, որովհետև Իրանը երբեք ներգրավված չի եղել խաղաղարար գործընթացներում: Իմ կարծիքով՝ ավելի շատ տնտեսական զարգացումների ականատեսը կդառնանք, իսկ տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար Իրանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Հարաբերություններն Արևմուտքի հետ դեռ այդ հեռանկարը չունեն, մենք ընդամենը խոսում ենք լարվածության մեղմացման մասին, բայց մենք չենք խոսում Արևմուտք-Իրան համագործակցության մասին. դա ապագայի և հեռավոր ապագայի հարց է, ես չեմ կարծում, թե կարգավորում կլինի, կլինի լարվածության մեղմացում, իսկ դա դրական է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը տուժել է Իրանի տնտեսական էմբարգոյից:

-Ուկրաինայից հետո թվում է, որ Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, փորձում է ակտիվացնել իր դերակատարությունը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում՝ ձգտելով մեղմացնել Ռուսաստանի լծակները։ Եվ հետաքրքիր է՝ այս ամենն այն մթնոլորտում, որտեղ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության կարգավորում: ԼՂ հակամարտության հարցում մոտեցումների այս հակադրությունն ինչպիսի՞ ապագա է խոստանում:

-Չեմ կարծում, թե Արևմուտքը կարող է հաջողություն ունենալ, մանավանդ եթե ԼՂ հարցում այդ երկրները եռանախագահներ են և եթե փորձեն հիմա այնպիսի դիրքորոշում գրավել, որը հակասում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա բանակցային գործընթացը կմտնի փակուղի: Եռանախագահության ձևաչափ ունենալու ողջ իմաստն այս հարցում մեկ ձայն ունենալն է: Եթե հակամարտությունը դառնում է աշխարհաքաղաքական՝ Ռուսաստանն այլ դիրք է գրավում այդ հակամարտությունում, իսկ Արևմուտքն՝ այլ, ապա հակամարտությունը կիսվում է, և խաղաղության մասին խոսք լինել չի կարող: Ուստի ամբողջ իմաստն այն է, որ երեք երկրները, ներկայացնելով տարբեր աշխարհաքաղաքական շահեր, համակարծիք են և ունեն մեկ ձայն, ապա ճնշում են գործադրում հակամարտության կողմերի վրա, որպեսզի համաձայնության հասնեն:

-Foreign affairs պարբերականը մի հոդված էր հրապարակել այն մասին, որ Ղրիմի բռնակցումից հետո Արևմուտքն էլ ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել ԼՂ հակամարտությանը, որի կարգավորմամբ Ռուսաստանը հետաքրքրված չէ, և չի բացառվում Ղրիմի կրկնություն:

-Երկու տարբեր մտքեր են արտահայտված. եթե ԼՂ-ն Ղրիմ է, ապա ենթադրվում է, որ Ղարաբաղը պետք է միանա Ռուսաստանին, դա հակամարտության լուծում է, այսինքն՝ կարգավիճակի փոփոխություն է: Սա հակասում է հոդվածի առաջին թեզին: Ես համաձայն եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտության մենեջմենթով, այսինքն՝ ադմինիստրացիայով և ոչ կարգավորմամբ: Իրենք վաղուց են այս քաղաքականությամբ զբաղվում, սա նրանց ձեռքում լծակ է թե Հայաստանի և թե Ադրբեջանի նկատմամբ և արդարացնում է ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:

-Այսինքն՝ արևմտյան նախաձեռնություններն այս գործընթացում կհանդիպեն Ռուսաստանի դիմադրությա՞նը:

-Արևմուտքն ունի ակտիվ դերակատարության ցանկություն, բայց Արևմուտքում որևէ իրական ծրագիր չկա և ոչ էլ առանձնապես մեծ ախորժակ: Ինձ թվում է, որ դրանք հայտարարություններ են, թե կա ցանկություն, բայց նրանց լծակները սահմանափակ են: Ինձ չի թվում, թե նրանք հիմա կփորձեն մոտենալ հարավկովկասյան հարցերին: Այս խնդիրը լուծելու համար Արևմուտքը պետք է հետևողական լինի և ունենա հստակ ռազմավարություն այն մասին, թե ինչ է ցանկանում:

-Այս օրերին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է լինելու տարածաշրջանում, այդ թվում՝ պետական այցով Հայաստանում, որի կենտրոնում ԼՂ հակամարտության բանակցությունների ակտիվացումն է: Սա չի՞ նշանակում, որ կա գիտակցում ու քայլեր:

– Սովորաբար, արևմտյան արտաքին քաղաքականության թուլությունն այն է եղել, որ հետևողականություն չի լինի: Այս պահին քանի որ ճգնաժամ է, Ռուսաստանին պետք է մեկուսացնել և աչք չփակել այն բանին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանին: Այո, ցանկություն կա որոշ քայլեր ձեռնարկել Ռուսաստանին սանձելու համար, բայց խնդիրն այն է, որ այս պաշտոնական այցերին ոչինչ չի հետևում: Որևէ լուրջ ռազմավարություն դրա ետևում չկա: Ցանկությունը բավարար չէ խնդիրները լուծելու համար, և եթե փորձ արվի մեկ սկզբունքին առաջնայնություն տալ մյուսի համեմատ, այսինքն՝ տարածքային ամբողջականությանը ինքնորոշման իրավունքի նկատմամբ, ապա այս դեպքում բանակցային գործընթացը կմտնի փակուղի, և վտանգավոր է, որովհետև Ադրբեջանը դա կարող է կարդալ՝ որպես խրախուսանք, որ այլ քայլեր ձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

-Դուք Մինսկի խմբի տապալման վտանգ տեսնո՞ւմ ենք:

Եթե իսկապես Արևմուտքը, ի դեմս Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, որոշի քայլեր ձեռնարկել հակամարտության լուծման համար, որին ՌԴ-ն դեմ է լինելու, ապա հնարավոր է՝ Մինսկի խումբը տապալվի: Բայց ինձ թվում է՝ դրա հավանականությունը քիչ է, քանի որ կողմերը դժվարությամբ են առաջ ընթացել դա այդքան հեշտությամբ կորցնելու համար: ՌԴ շահերից չի բխում այդ ձևաչափը կորցնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում