Հոկտեմբերի 31-ին Одноклассники սոցիալական ցանցի ղեկավարությունը հաղորդել է, որ օգտատերերին հնարավորություն կտրվի ինքնուրույն փոփոխել իրենց էջերի արտաքին տեսքը: Որպես շապիկի նկար՝ օգտատերերը կարող են ընտրել ցանցի կողմից ներկայացված 30 տարբերակներից յուրաքանչյուրը, իսկ «գլխարկի» համար կարող են ներբեռնել իրենց լուսանկարները: Օգտատերերի շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ այս նորամուծությունն ամենասպասվածն էր:
Բացի այդ, Одноклассники-ում հնարավոր կլինի բրենդային խմբերի արտաքին տեսքը կարգավորել: Սկզբում անհրաժեշտ կլինի ընտրել առաջարկված տարբերակներից, սակայն տարվա վերջում հնարավոր կլինի ներբեռնել սեփական կարգավորումները:








































