Կոլումբիայում իշխանությունները Բոգոտայի կենտրոնում հայտնաբերել են նախագահի և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի գրոհայինների լրտեսման կենտրոն: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի դատախազությանը:
Լրտեսական գործընթացը կազմակերպվել է մի ինժեների կողմից, ով հույս ուներ հարստանալ իշխանությունների և հեղափոխական ուժերի միջև՝ արդեն 2 տարի ձգվող բանակցությունների մասին տեղեկությունների հաշվին:
«Խոսքն ինժեների մասին է, ով ծրագրում էր խանգարել խաղաղ կարգավորմանը և վաճառել ստացած տեղեկությունը»,- ասել է երկրի գլխավոր դատախազ Լուիս Էդուարդո Մոնտեալեգրեն:









































