Ինչպես արդեն հայտնել ենք, Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է շարունակել կարիերան «Բարսելոնա»-ում:
Marca-ի տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբը 50 մլն եվրո է առաջարկում բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Բայց «արիստոկրատներ»-ը դեռ չեն շտապում բանակցություններ սկսել, քանի որ կիսապաշտպանը դեռ չի հայտնել իր կարծիքն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Նշենք, որ «կապտանռնագույններ»-ը հետաքրքրված էին նաև «Չելսի»-ի մեկ այլ ֆուտբոլիստի` Դավիդ Լուիսի ծառայություններով:











































