Հինգշաբթի օրն ականապատված ավտոմեքենա է պայթել Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում, 4 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է «Հյուրրիեթ» թերթը:
ԶԼՄ-ների տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել զինծառայողների զորանոցից 150 մ հեռավորության վրա: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իսկենդերունը գտնվում է Միջերկրական ծովի ափին` Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգում, որտեղ գործում են Քրդստանի աշխատանքային կուսակցության զինյալները:










































