Sony Corp-ը ֆինանսական տարվա երկրորդ կիսամյակում իր մի ստորաբաժանման վաճառքի շնորհիվ վերադարձրել է գործառնական եկամուտը։
Ճապոնական հսկայի գործառնական եկամուտը հուլիս-սեպտեմբերին կազմել է 30.30 մլրդ իեն (379.08 մլն դոլար): 1 տարի առաջ ընկերությունը կրել էր 1.64 մլրդ իենի վնաս:
Վերլուծաբանները կանխատեսել են, որ ցուցիչը միջինը կկազմի 33.8 մլրդ իեն:
Ընկերությունը վերջերս ավարտել է քիմիական նյութերի արտադրությամբ զբաղվող իր ստորաբաժանման հետ կապված գործարքը, որը արժեցել է 58 մլրդ իեն:
Sony–ն հաստատել է ֆինանսական տարվա օպերացիոն եկամտի կանխատեսումները։ Այն կազմում է 130 մլրդ իեն:











































