Բրիտանական Daily Mail-ի հաղորդմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Քրիստալ Փելես»-ի հարձակվող Վիլֆրիդ Զահայի ծառայություններով:
Խոստումնալից ֆուտբոլիստն արդեն հասցրել է գրավել Անգլիայի Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբների ուշադրությունը: Ֆուտբոլիստի ծառայություններով մասնավորապես հետաքրքրված են «Տոտենհեմ»-ը, «Արսենալ»-ը, «Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը:
Այժմ ֆուտբոլիստը գրավել է նաև «Յունայթեդ»-ի ուշադրությունը: Ըստ երույթին՝ անգլիական թիմը նոր ֆուտբոլիստի տրանսֆեր է ցանկանում ձեռք բերել այն պատճառով, որ թիմի պորտուգալացի կիսապաշտպան Նանին հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ, իսկ «Յունայթեդ»-ը համաձայն չէ ֆուտբոլիստի աշխատավարձը բարձրացնելուն: Այդպիսով՝ Զահայի տեղափոխությունն ավելի հավանական է դառնում:
Նշենք, որ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն ֆունտ:











































