Ամերիկյան JP Morgan Chase բանկը դատական հայց է ներկայացրել ընդդեմ թրեյդերի նախկին ղեկավար Միշել Իքսիլի, ով հայտնի է «Լոնդոնյան կետ» անունով, այն բանի համար, որ «Կետի» գործարքները բանկին հասցրել են վեց միլիարդ դոլարի վնաս։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Իքսիլի ղեկավար, մենեջեր Խավիեր Մարթին-Արթահոն մեղադրվում է այն բանում, որ համոզել է իր ստորադասին բարձրացնել դիրքերի արժեքները՝ համեմատած այն գումարների հետ, որոնք կարող էին ձեռք բերվել բաց շուկայում
Մարթին Արթահոն չի ընդունում իր մեղքը: Նրա փաստաբանի պնդմամբ՝ բանկը մինչև հիմա չի ուղարկել գործի համար անհրաժեշտ տեղեկատվություն :
Լոնդոնյան բանկի ղեկավարությունը 2011 թ. վերջին խոսել է Իքսիլի և Մարտին-Արթահոյի հետ այն մասին, որպեսզի նրանք կրճատեն դիրքերի չափերը:
Ծագած սկանդալից հետո նրանք երկուսն էլ հեռացել են բանկից։








































