Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Ինչպես ազատվել «հայրենակիցներից»

Ռուսաստանի Դաշնության «Հայրենակիցներ» ծրագիրը շարունակում է գործել Հայաստանում, չնայած ծրագրի վերաբերյալ վերջերս մտահոգիչ հայտարարություններով հանդես եկավ պաշտոնական Երևանը: Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչներին ռուսական կողմը պարզեցված ընթացակարգով տեղափոխում է Ռուսաստան, քաղաքացիություն տրամադրում, ապահովում բնակարանով ու աշխատանքով: Ծրագրի արդյունքում Ռուսաստանի Սիբիրի գյուղերն արդեն վերաբնակեցվել են ինչպես հայերով, այնպես էլ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների քաղաքացիներով:

Բոլորովին վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ում «Հայրենակիցներ» ծրագիրն այլևս չի գործի, քանի որ հայկական կողմը դեմ է դրան: Իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այս տարվա հոկտեմբերի 12-ին Հայաստանում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել էր, որ «Հայրենակիցներ» ռուսական ծրագիրը չի կարող Հայաստանում իրականացվել մեր կամքին հակառակ: Սակայն այսօր փաստ է, որ ռուսական կողմը, առանց հաշվի առնելու ՀՀ իշխանությունների կարծիքն ու մտահոգիչ հայտարարությունները, ծրագիրը բարեհաջող շարունակում է: Ամեն օր, հատկապես առավոտյան ժամերին, ՌԴ միգրացիոն ծառայության երևանյան ներկայացուցչության մոտ մեծ հերթեր են գոյանում. «Հայրենակիցներ» ծրագրի շնորհիվ Հայաստանից արտագաղթը մեծ թափով շարունակվում է:

Նախքան ՀՀ վարչապետի՝ ծրագրի վերաբերյալ հնչեցրած մտահոգությունները, ռուսական կողմը հայտարարել էր, որ ծրագիրն այս տարի ընդլայնվել է. այժմ արդեն ծրագրի շրջանակներում հայերը մեծ ընտանիքներով կարող են մեկնել և մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում: Հենց սա էլ զայրացրել էր մեր վերնախավին: Թվում էր, թե վարչապետի հայտարարությունից հետո ՌԴ միգրացիոն ծառայությունը պետք է ՀՀ-ում ծրագիրն անմիջապես դադարեցներ և կողպեր իր գրասենյակի դուռը, սակայն իրականում հակառակ պատկերն է: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, իրականում հայկական կողմը չի կարող հեշտությամբ փակել ծրագիրը, այդ նպատակով պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով, որն էլ կկայացնի ծրագիրը դարարեցնել-չդարարեցնելու մասին որոշումը: Թե երբ դա տեղի կունենա` հայտնի չէ:

Այս տարվա հոկտեմբերի 12-ին ՀՀ-ում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրված արձանագրություններում հայկական կողմը հստակ ֆիքսել է, որ դեմ է ծրագրի՝ այս ձևաչափով իրականացմանը: Շ. Քոչարյանը հայտնել էր, որ արձանագրություններում հստակ ձևակերպված են կողմերի դիրքորոշումները` ռուսական կողմը շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, իսկ հայկական կողմը կտրուկ դեմ է… Սակայն Հայաստանի ցանկություններն առայժմ մնացել են միայն թղթի վրա:

Հայաստանում ծրագիրն ինչպե՞ս է սկսել իրագործվել, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ տարիների արձանագրություններո՞ւմ է ամրագրվել, որ Ռուսաստանը պետք է նման ծրագիր իրագործի մեր երկրում` այս հարցին իրավասու մարմիններն այս փուլում, երբ ամենից շատ է քննարկվում հարցը, պատրաստ չեն պատասխանել: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հորդորեց գրավոր հարցում ուղարկել իրենց, որպեսզի ճշտեն, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Հայաստանում սկսել գործել «Հայրենակիցներ» ծրագիրը: Իրականում ծրագիրը ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում սկսել է գործել ընդամենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հիման վրա: Վլադիմիր Պուտինի՝ 2006թ. հունիսի 22-ի N 637 հրամանագրում նշված է, որ արտերկրում ապրող հայրենակիցներին Ռուսաստանում կամավոր վերաբնակեցնելու համար պետք է ՌԴ ղեկավարությունը համապատասխան պայմաններ ստեղծի: Այդ նպատակով կազմվել է միջոցառումների ժամանակացույց: Պուտինն իր այս հրամանագիրը թարմացրել է նաև այս տարվա սեպտեմբերի 15-ին: Հենց այդ թարմացված հրամանագրով է ընդլայնվել ծրագիրը, ինչն էլ առաջացրել է հայկական կողմի մտահոգությունը: Այսօր Հայաստանի վերնախավը թեև հայտարարում է, բայց փաստացի չի կարողանում ընդդիմանալ Պուտինի հրամանագրին:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը մեզ հետ զրույցում նշեց՝ մենք ենք մեղավոր, որ Ռուսաստանն իր ծրագիրն է պարտադրում մեզ ու հայաթափում երկիրը: «Եթե մենք մեզ դիրքավորում ենք որպես փոքր ախպեր, չպետք է զարմանանք, որ ինչ-որ մեկն իրեն մեծ ախպեր է համարում: Եթե Հայաստանն այն ժամանակներից մինչ այսօր իր մեջ ուժ ունենար և ձգտեր հավասար պայմաններում լինել, ապա այս վերջին երկու-երեք շաբաթվա տարբեր տրամաչափի ռուս գործիչների հայտարարությունները չէին լինի: Մենք ենք առիթներ տալիս, որ մեզ այսպես վերաբերվեն: Եթե մենք մեր հնարավորությունները չենք հարգում, ինչո՞ւ ենք զարմանում, որ դրսից մեզ չեն հարգում»,- ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրն այն է, որ ռուսական ծրագիրը ոչ թե առաջացնում է արտագաղթ, այլ խթանում է արտագաղթը: Դրա համար պետք է երկու կողմից նայել խնդրին՝ ի՞նչն է առաջացնում արտագաղթ և ի՞նչն է խթանում: «Եթե մենք պայքարենք միայն նրա դեմ, որ խթան չլինի գնալու, միևնույն է` մարդիկ բոլոր ճանապարհները կգտնեն երկրից արտագաղթելու համար»,- ասաց նա: Ըստ փորձագետի՝ Հայաստանում արտագաղթի հիմքերը դրվեցին 1991 թվականից, երբ Հայաստանն անկախացավ: Եվ այս 21 տարիների ընթացքում ոչ մի քայլ չարվեց արտագաղթի պատճառները մեղմացնելու կամ վերացնելու համար: Ավելին, ըստ Հ. Մեսրոբյանի, տարեցտարի արտագաղթի հիմքերն ուժեղանում են:

Նշենք, որ Ռուսաստանն այս ծրագրով խնդիր է դրել տարեկան ապահովել 300 հազար միգրանտների հոսք: 2006թ. մեկնարկած ծրագրի զարգացումը ռուսական կողմը հատկապես վերջին տարիներին դրական է համարում: 2010թ. այս ծրագրով ՌԴ է տեղափոխվել 13 հազար, 2011-ին` 32 հազար, իսկ այս տարվա ինն ամիսներին` 34 հազար մարդ՝ իրենց ընտանիքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում