Անհայտ անձինք գիշերը հրդեհել են «Բատկիվշչինա» կուսակցության Լվովի մարզային գրասենյակը, որում տեղակայված է նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի ընտրական շտաբը: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով կուսակցության մամլո ծառայությանը:
Հրկիզումից առաջ չարագործները վնասել էին հեռախոսային մալուխները, ինչը խանգարել է անվտանգության աշխատակիցներին՝ ժամանակին կապվել հրշեջ ծառայության հետ՝ հայտնում է մամլո ծառայությունը: Հրդեհը ոչնչացրել է գրասենյակի գույքի մի մասը:
«Ներկայումս դեպքի վայրում քննություն է անցկացվում: Հուսով ենք, որ չարագործները կհայտնաբերվեն: Այդ սադրանքները տեղի են ունենում մայիսի 9-ին նախաշեմին: Մենք պետք է պահպանենք հանգստություն, սառը դատողություն և ջանքեր ներդնենք քաղաքում ու մարզում խաղաղության ու կարգուկանոնի պահպանման համար»,- նշել է մարզային գրասենյակի նախագահ, ժողովրդական պատգամավոր Ռոման Իլիկը:








































