19-ամյա հարձակվող Պոլ Պոգբան, ով երեկ կայացան «Բոլոնիա»-ի դեմ հանդիպման վերջին վայրկյաններին դարձավ հաղթական գոլի հեղինակ, հայտարարեց, որ իրեն երջանիկ է զգում «Յուվենթուս»-ում.
«Ես չկարողացա նոր պայմանագիր կնքել «Յունայթեդ»-ի հետ և որոշեցի միանալ «Յուվե»-ին, քանի որ զգում էի, որ պետք եմ այս ակումբին: Իմ ծառայություններով այլ ակումբներ ևս հետաքրքրվում էին, բայց իմ՝ «Յուվե» տեղափոխության որոշումը վերջնական էր: Ես երջանիկ եմ այս ակումբում:
Վստահ եմ, որ եթե ավելի շատ խաղաժամանակ ստանամ, կբարելավեմ խաղս: Ես փորձի պակաս ունեմ, որը կարող եմ լրացնել նման հանդիպումների միջոցով»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































