Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

«Ես ձեզ դատի եմ տվել, Հայաստանում քանի՞ անգամ են Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին դատի տալիս»

Վերաքննիչ դատարանն այսօր` մայիսի 5-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի` ընդդեմ Գլխավոր դատախազի և ՀՔԾ պետի ներկայացրած հայցով քննությունը շարունակել մայիսի 22-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հարությունյանը, որն առաջին անգամ ներկա է եղել դատավարությանը, նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը վերացվի, դատարանը պարտավորեցնի, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեն Սուրիկ Խաչատրյանի և նրա բանդայի հեղինակած բազմաթիվ փաստերի առնչությամբ ներկայացված դիմումների առնչությամբ:

«Ես ավելի քան մեկ ժամ հնարավորություն ստացա հիմնավորել ներկայացրածս վերաքննիչ բողոքը, բերեցի բազմաթիվ փաստարկներ, ապացուցեցի, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն Սուրիկ Խաչատրյանի հանցանքների նկատմամբ դրսևորել են հանցավոր անգործություն:

Ինձ համար ամենևին զարմանալի չէր, որ այս դատական նիստին նույնպես չէին բարեհաճել ներկայանալ ոչ միայն գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, այլև նրանց որևէ ներկայացուցիչ: Այսօրվա նիստին նրանք նույնպես չէին ներկայացել` իբրև զբաղված էին, կարևոր գործերով էին զբաղված. էդ ինչքա՞ն էր կարևոր: Վերջապես, ես ձեզ դատի եմ տվել, Հայաստանում քանի՞ անգամ են Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին դատի տալիս»,- ասաց նա` հավելելով, որ, վերջին հաշվով, փոխանակ օրինակ ծառայեն, հարգանք դրսևորեն դատարանի նկատմամբ, ուղղակիորեն ապացուցում են, որ թքած ունեն դատարանի վրա, իսկ դատարանները` ինչպես մինչ այսօր, այդպես էլ հետայսու, կատարելու են դակիչի դեր:

Հարությունյանի խոսքով` Գլխավոր դատախազությունն անգամ հարկ չի համարել գրավոր պատասխան ներկայացնել, առարկություններ: «Ես, ի վերջո, ներկայացրել եմ ոչնչացնող փաստ-ապացույցներ: Այս ամենից հետո նրանք ընդամենը գրել են, որ դրանք բավարար չեն, որպեսզի քրեական գործ հարուցվի:

Այնպես չէ, որ նրանք ասեն` ճիշտ չեք ասում, նրանք ասում են` բավարար չէ: Ինձ և իմ նմաններին կարող են դատի տալ, դատել պարզապես, ինչպես Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել ինձ, և գուցե դատարանը նաև բավարարի նրանց պահանջը, ո՞վ գիտե, ես չեմ զարմանա: Փոխանակ հանցագործին պատժեն՝ հանցագործի ու հանցագործության դեմ պայքարողին են այստեղ պատժում»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ մինչ օրս անձամբ չէր ներկայանում, հավուր պատշաճի ներկայանում էր իր ներկայացուցիչը` Մուշեղ Շուշանյանը, իսկ այս դատական նիստերին ինքը ստիպված եղավ մասնակցել, որովհետև հրապարակավ պահանջել էր, որ գլխավոր դատախազը և ՀՔԾ պետը ներկայանան դատարան, կանգնեն դեմ դիմաց, հարցեր տան միմյանց:

«Կարող է` իմ մասին այլ կարծիք փորձեին ներկայացնել, միայն դրա համար ներկայացա: Դատավորը նպատակահարմար գտավ հաջորդ դատական նիստը նշանակել մայիսի 22-ին` 10:30-ին, որպեսզի նորից կապվի Գլխավոր դատախազության, ՀՔԾ ղեկավարների հետ, առաջարկի, որ նրանց ներկայացուցիչները նույնպես մասնակցեն դատավարությանը:

Ես շարունակելու եմ իմ պայքարը դատական առումով և ստիպված դիմելու եմ Վճռաբեկ դատարան, իսկ հարկ եղած դեպքում` ՄԻԵԴ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում