Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել բանակցությունների սեղանի շուրջ նստել դաշնայնացման կողմնակիցների հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ուկրաինայում քաղաքացիական պատերազմից կարող է տուժել նաև Ռումինիան: Առաջին հերթին կտուժեն մեր առևտրային հարաբերությունները»,- ասել է Բեսեսկուն:
Նրա կարծիքով՝ Կիևի իշխանությունները՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ, պետք է դաշնայնացման կողմնակիցների հետ բանակցություններ սկսեն:
Ռումինիայի նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները չկարողացան վերահսկողության ներքո պահել երկրի արևելքում իրավիճակը:








































