Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչո՞ւ է թանկանում հացը (տեսանյութ)

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետևում է ցորենի և հացամթերքի շուկաների զարգացումներին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հայաստանում նկատվում է հացամթերքի թանկացում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում դարձյալ արձանագրվել է հացամթերքի 1,2-4,1 տոկոսի գնաճ:

«Բարձր կենտրոնացվածության շուկա է` սոցիալական կարևոր նշանակություն ունեցող: Մենք ամեն օր մոնիտորինգ ենք իրականացնում և տեղական շուկայում, և ցորենի ներմուծման գներն ենք դիտարկում, հետևում ենք միջազգային շուկայի զարգացումներին: Գնային փոփոխությունները համահունչ են միջազգային շուկայի զարգացումներին. միջազգային շուկայում էլ անընդհատ տեղի են ունենում ցորենի գների բարձրացումներ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, որ մաքսային ծառայության տվյալներով` վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստան ներմուծված ցորենի գինը գրեթե չի բարձրացել, Շաբոյանը ասաց. «Ես չեմ ուզում, որ մենք քննարկենք մաքսայինի տվյալները, եկեք քննարկենք մեր ուսումնասիրությունների տվյալները»:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ իրենց ամենօրյա մոնիտորինգի արդյունքում միջազգային շուկայում ցորենի գների շարունակական բարձրացում է արձանագրվում:

«Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում՝ հիմնականում կապված ցորենի բերքի նվազման հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ ուսումնասիրությունները շարունակվում են, հանձնաժողովը կշարունակի հետևել միջազգային շուկայի զարգացումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում