2012 թվականի հոկտեմբերի 31-ին, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տաղավարներից մեկում, հաղորդման նկարահանման ժամանակ հանդիսատես, 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Հարազատների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության է ենթարկվել:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ղեկավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Առաքելյանի հարազատներին և մտերիմներին: