Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը, ով ներկայումս գլխավորում է Հոլանդիայի ազգային հավաքականը, հայտարարեց, որ լարված հարաբերություններ է ունեցել ակումբի նախագահ Ուլի Հյոնեսի հետ:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը գերմանական ակումբում աշխատել է 2009-11թթ: Անբավարար արդյունքների պատճառով Վան Գալը 2010/11թթ մրցաշրջանում հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից.
«Ես միշտ վերադարձել եմ այն ակումբներ, որտեղ ավելի վաղ աշխատել եմ որպես մարզիչ: Դա տեղի ունեցավ նաև Հոլանդիայի հավաքականի դեպքում: Կցանկանայի վերադառնալ «Բավարիա», բայց Հյոնեսի հետ չեմ պատրաստվում աշխատել:
Պետք է խոստովանեմ, որ նա միակն էր ակումբում, ով սպասում էր իմ հրաժարականին: Կվերադառնամ «Բավարիա», եթե Հյոնեսն այլևս ակումբում չլինի»,- հայտարարեց Վան Գալը:







































