Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Սեդրակ Քոչարյանին մերժել են

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Ուռուցքաբանական ախտորոշիչ նոր կենտրոնի շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Այգեձոր» ընկերությունը և վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդուն պատկանող ընկերությունը:

Հետաքրքիր է, որ այս երկու ընկերություններից և ոչ մեկը չի շահել մրցույթը: Քոչարյանի որդին ամեն կերպ փորձում էր շահել այդ մրցույթը, բայց չկարողացավ: Հիշեցնենք, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Աջափնյակում կառուցվող այդ կենտրոնի հիմնարկեքը: Կենտրոնը կառուցվում է Մրցունակության հիմնադրամի հովանավորությամբ և լինելու է այդ ոլորտում գերհզոր կենտրոն:

Շինարարական աշխատանքների մրցույթը, սակայն, շահել է ինչ-որ MML ընկերություն, որը առաջին հայացքից ոչինչ չի ասում, և թվում է, թե այն կապ չունի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Բայց դա` առաջին հայացքից:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` MML-ը պատկանում է Լավրենտի Միքայելյանին: Ավելի շուտ` այդ ընկերությունը ստեղծել է ինքը, բայց հետո փոխանցել որդուն: Եվ ընկերության անունն էլ որդու անուն-ազգանուն-հայրանվան առաջին տառերն են. MML` Միքայելյան Միքայել Լավրենտիի:

Եվ որպեսզի պարզ դառնա, թե ինչու է հենց MML-ը շահել այդ շինարարությունն իրականացնելու մրցույթը, ներկայացնենք Լ. Միքայելյանի հետ կապված մի քանի մանրամասներ: Վերջինս «Էներգացանցշին» ՍՊԸ խորհրդի նախագահն ու սեփականատերն է, և որ ամենակարևորն է` Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ու էներգետիկական հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է: Լ. Միքայելյանը բոլորովին էլ պատահական մարդ չէ. նա կապեր ու հարաբերություններ ունի իշխանական վերնախավում: Ժամանակին նա կապ ուներ Ռ. Քոչարյանի հետ և որոշակյի գործունեություն է ծավալել Լեռնային Ղարաբաղում: Դրանից հետո նա կապեր է հաստատել նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ:

Լ. Միքայելյանը 1998թ. ընդամենը 80.000 դոլարով սեփականաշնորհել է իր ղեկավարած «Էներգացանցշին» ընկերությունն ու կից հանրակացարանի Բաբայան փողոցի ամբողջ հատվածը: Ընդամենը 15.000 դոլարով էլ սեփականաշնորհել է այդ ընկերության ճաշարանը:

«Էներգացանցշին» ընկերությունը գտնվում է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում` Բաբայան 10/1 հասցեում: Լավ պատկերացնելու համար` նշենք, որ այդ շենքը Ազատության պողոտայի սկզբնամասի հենց առաջին և անկյունային շենքն է, որն ունի յուրահատուկ ճարտարապետական արժեք և անմիջապես նայում է հայտնի «Հաղթանակ» այգուն: Սակայն սեփականատերը տարիներ առաջ անթույլատրելի շինարարություն սկսեց այդ անկյունային հատվածում, փչացրեց շենքի ճարտարապետական տեսքն ու մինչև այժմ այն թողեց կիսակառույց վիճակում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լ. Միքայելյանը սեփական գրպանից Ս. Սարգսյանի նկարով հսկա պաստառ էր պատվիրել ու փակցրել այդ կիսակառույցին: Ընդ որում` դա արել էր հենց այն նույն օրը, երբ Ս. Սարգսյանը պետք է մասնակցեր Ազատության պողոտայի այդ հատվածում գազոնների մոտ կառուցված Շուշիի ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացմանը: Այն ժամանակ տարածքի բնակիչներն ասում էին` այդ պաստառով Լ. Միքայելյանը ցանկանում է օրինականացնել իր անօրինական շինարարությունը: Մամուլում հրապարակումներ կային, որ «Էներգացանցշին» ընկերությունն իր նախորդից՝ սովետական տրեստից ժառանգել է շատ հարուստ կարողություն: Ընկերությանը պատկանող բազաները լի են եղել տեխնիկայով ու շինարարական նյութերով:

Ի դեպ, 88-ի երկրաշարժից հետո այդ տրեստը շինարարական այլ ընկերությունների հետ միասին ունեցավ Հայաստան օգնություն մտած տեխնիկայի իր բաժինը: Այս ահռելի ժառանգությունը, ասում են, Լ. Միքայելյանը արժեզրկելով՝ փոխանցել է արդեն ընկերությունների հաշվեկշռին: Եվ հավանաբար հենց այդ գողացած հարստության հաշվին էլ նա իր որդիների համար շինարարական ընկերություն է հիմնել, իսկ ինքը կարողացել է մուտք գործել իշխանական տարբեր կառույցներ, այդ թվում` Հանրային խորհուրդ, որ իր կապերի միջոցով կարողանա շինարարական մրցույթներ ապահովել որդիների ընկերությունների համար:

Այնպես որ` Հայաստանում և ոչ մի խոշոր մրցույթ` լինի դա շինարարական, թե այլ ոլորտում, պատահական մարդ չի չի շահում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում