«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ծառայություններով:
Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը, ով ավելի վաղ աշխատել է գերմանական ակումբում, շուտով նշանակվելու է Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ, ինչը գրավիչ տարբերակ է հանդիսանում մյունխենյան ակումբի մի քանի ֆուտբոլիստների համար, հաղորդում է The Sun-ը: Վան Գալն արդեն տեղեկացրել է «Յունայթեդ»-ի ղեկավարությանը, որ Ռոբենի տեղափոխությունը շատ կարևոր կլինի իր համար:
30-ամյա ֆուտբոլիստի` «Բավարիա»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:







































