Ford ընկերությունը վարորդներին առաջարկել է յուրօրինակ ծառայություն: Հատուկ պատրաստված մասնագետները կզբաղվեն ապրանքանիշի յուրաքանչյուր երկրպագուի երազանքների ավտոտնակի կառուցմամբ: Նրանց խորհրդատվությունը անվճար է լինելու:
Պատվիրատուներն առաջարկում են ձևավորման մի քանի տարբերակ` Ford Racing, Vintage Ford, Built Ford Tough, Mustang, Mustang Boss 302 և F-150 SVT Raptor:
Ավտոտնակի ստեղծումը նախատեսում է գործիքների համար նախատեսված պահարանների տեղադրում, ինչպես նաև հանգստյան գոտու ստեղծում, որն իր մեջ ներառում է Ford-ի ֆիրմային աթոռներ և սեղաններ: Աքսեսուարները կամ ամբողջական ավտոտնակը կարելի է պատվիրել հատուկ My Ford Garage կայքում:










































