Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Դիարբեքիրում հետազոտություն անցկացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին այստեղ է ժամանել 20 հոգանոց ամերիկյան ռազմական պատվիրակությունը:
Վերջինս, թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ, փորձել է գնահատել, թե սիրիական զարգացումների ֆոնին Դիարբեքիրը որչափ կարող է ծառայել որպես ՆԱՏՕ-ի կենտրոնական բազա: Ընդգծվել է, որ Դիարբեքիրը ՆԱՏՕ-ի՝ Սիրիային ամենամոտ գտնվող ռազմաօդային բազան է:
Եվ ահա, Թուրքիայի գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարությունում հերքել է այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:







































