Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են 15 գրոհայինների, որոնց մոտ հայտնաբերվել է պայթուցիկ: Ենթադրաբար, նրանք ահաբեկչություն էին նախապատրաստել,- հաղորդում է Associated Press-ը:
Չորեքշաբթի նախարարության հրապարակած հայտարարության համաձայն՝ ձերբակալված գրոհայինների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր:
Ձերբակալվածներից մեկը Լիբիայի քաղաքացի է, իսկ երկուսը ձերբակալվել են Լիբիա մանցնելու փորձի ժամանակ:








































