Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
« «Հոֆենհայմ»-ի հետ հանդիպման (3:2) ամենագեղեցիկ գոլերից մեկը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Նա ավելի ու ավելի լավ է հանդես գալիս կիսապաշտպանության եզրում:
25-ամյա հայ կիսապաշտպանի խաղը ծաղկում է եզրում: Նա ազատված է թիմի խաղը կառավարելու բեռից: Այնուամենայնիվ, նա ակնարկում է, որ ապագայում կցանկանար իր նախկին դիրք վերադառնալ:
«Մարզիչն ինձ մոտեցրել է խաղադաշտի եզրին: Հիմա իմ առջև ավելի մեծ տարածություն կա: Որոշ խաղեր հենց այս դիրքում եմ խաղալու: Չգիտեմ՝ դրանից հետո կշարունակեմ խաղալ կենտրոնում, թե ոչ: Կխաղամ այնտեղ, որտեղից կարող եմ օգնել թիմին»,- նշել էր Մխիթարյանը»:







































