Monday, 29 06 2026
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Հովիկն ու Սերգոն՝ ծուռ հայելիների թագավորությունում

Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ գնացել է Արարատի մարզ և գյուղացիներին խոստումներ տվել: Սա, ըստ էության, պաշտոնական երեսի առումով: Իսկ իրականում Արարատի մարզ են գնացել և գյուղացիներին հեքիաթներ են պատմել երկու խոշոր հողատերեր, կալվածատերեր և ձեռնարկատերեր՝ «Արտֆուդի» փայատերեր Հովիկ Աբրահամյանն ու Սերգո Կարապետյանը:

Գյուղմթերքների վերամշակման «Արտֆուդ» գործարանի 50 տոկոսը պատկանում է Աբրահամյանների ընտանիքին, իսկ 50 տոկոսն էլ՝ Սերգո Կարապետյանին: Եվ ահա, երկու օլիգարխները, որոնք խոշոր բիզնեսն ու իշխանությունը համատեղում են, գնում են և գյուղացիներին ինչ-որ խոստումներ տալիս գյուղատնտեսության ապագայի վերաբերյալ:

Տեսականում սա հենց հեքիաթ է. եթե դատում ենք զուտ բարի ցանկություններով՝ հսկաները գյուղացիներին վարդագույն ապագա են խոստանում, իսկ, ըստ էության, իրականում սա սարսափ կինո է, որովհետև հենց այսպիսի հեքիաթներով է խաբվել հասարակությունը և պետությունը հանձնվել քրեաօլիգարխիկ համակարգի հոշոտմանը:

Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին ավելի լավ է բացատրեր, թե այդ ինչ կարիքների մեջ էր եղել իր եղբայր Ջոնիկ Աբրահամյանը՝ խոշոր հողատեր, որ պետական ծրագրով հատկացված դոտացիոն դիզվառելիքից է օգտվել, այն դեպքում, որ Աբրահամյանների, մեղմ ասած, «ձեռքը քարի տակ» չգտնվող ընտանիքը կարող էր պետական դոտացիաներից չօգտվել և այդ գումարները կամ այդ գումարներով նյութական ռեսուրսները թողներ առավել կարիքավոր գյուղացիներին: Այ, դա՛ կլիներ արդեն առարկայական խոսակցություն իրականության մասին, ոչ թե հեքիաթներ գյուղատնտեսության վարդագույն ապագայի մասին, որ պատմում են երկու խոշոր հողատերեր, կալվածատերեր ու օլիգարխներ:

Մարդիկ, որոնք գյուղատնտեսության զարգացման հաշվին ընդամենը սեփական բիզնեսներն են զարգացրել և իրենց ու իրենց հարազատների անձնական հաշիվներն են լցրել՝ պետության ամբարները լցնելու փոխարեն, որպեսզի գյուղատնտեսությունը իրականում պաշտպանված լիներ տարաբնույթ և՛ բնական, և՛ մարդկային աղետներից՝ իրենց նման ամենակուլ կալվածատերերից, այսօր գյուղացիների առաջ ցուցադրական ելույթներ են ունենում և խոստումներ շաղ տալիս:

Գյուղատնտեսությունը Հայաստանում մեկն է այն ոլորտներից, որոնք քրեաօլիգարխիկ համակարգի համար վերածվել են կայուն շահույթի և գերշահույթի աղբյուրի: Դրա պարզ վկայությունը տոտալ արտագաղթն է, որ տեղի է ունենում գյուղերից՝ լավագույն դեպքում դեպի Երևան, իսկ վատագույն դեպքում և սովորաբար՝ դեպի Ռուսաստան: Որովհետև հայաստանցի գյուղացուն քրեական-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների համար բանող ճորտ լինելուց առավել շահավետ է թեկուզ Ռուսաստանում բանվորություն անելը, հող մշակելուց առավել շահավետ է ասֆալտ փռելը կամ շենք կառուցելը:

Դա է հայելային արտացոլումը Հովիկ Աբրահամյանի, Սեգո Կարապետյանի, նրանց խնամի-ծանոթ-բարեկամների և կուսակից ընկերների և կուսակցական բոսերի անձնական հաշիվների, ունեցվածքի, գույքի, որոնց ընդամենը մի պաշտոնական մասը մենք տեսնում ենք ունեցվածքի մասին հայտարարագրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում