Սույն թվականի մայիսի 3-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հավաքը:
Լեփ լեցուն դահլիճում հանդիպման մասնակիցների թվում են եղել նաև ՆԺԿ համակիր բազմաթիվ անվանի մտավորականներ:
Քննարկման առանցքային թեման կուսակցության դիրքորոշումն էր Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով վերջին ժամանակներում էլ ավելի խորացող լրջագույն աշխարհաքաղաքական հակամարտությունները, համոզմունք է հայտնել, որ Հայաստանյան քաղաքան դաշտում ցավալիորեն չի գիտակցվում դրանցով պայմանավորված մեր երկրի առջև ծառացող բարդագույն խնդիրները:
Ելույթ ունեցողները համոզմունք են հայտնել, որ Հայաստանում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը ազգային դավաճանութայնը համազոր հետընթաց:
Ժողովը գտնում է, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, ինչը հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով, որը իր բնույթով պետք է լինի թավշյա: Ցանկացած այլ գործընթաց ՆԺԿ-ի կողմից դիտվում է անընդունելի:
Լուսանկարը՝ Photolure-ի







































