Եվրոպական կայունացման մեխանիզմի (ESM) հետագա ֆինանսական աջակցությունից հրաժարվելուց հետո Պորտուգալիան մտադիր չէ օգնություն խնդրել անցումային շրջանի համար՝ հայտնում է Deutsche Welle-ն: Այս որոշման մասին հայտնել է երկրի վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուն:
Պորտուգալիան մտադիր է 2014-ի մայիսի կեսից ամբողջովին հրաժարվել ESM-ից: Միևնույն ժամանակ կառավարությունը քննարկում է վարկային գիծ բացելու խնդրանքով միջազգային հովանավորներին դիմելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա Պորտուգալիայի դիրքերն ամրապնդել միջազգային ֆինանսական շուկաներում:
Լուրջ խնդիրների պատճառով Պորտուգալիան 2011թվականին ԵՄ-ից, Եվրոպական Կենտրոնական բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է 78 մլրդ եվրո վարկ:









































