«Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ իր թիմն արդեն լուծել է Իսպանիայի Գավաթի խաղարկության հաջորդ փուլ անցնելու հարցը: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Կարծում եմ` մենք արդեն լուծել ենք հաջորդ փուլ անցնելու հարցը: Խաղը հետաքրքիր ստացվեց: Անընդմեջ պայքար էր ընթանում: Իհարկե, խաղադաշտն այնքան էլ լավ վիճակում չէր:
Ընթացքում սաներս փոքր-ինչ թուլացան, և տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Նշեմ, որ ինձ այդքան էլ չեն անհանգստացնում մրցակցի հեղինակած գոլերը, չնայած դա նույնպես կարևոր է»,- ասել է Պելեգրինին:







































