Thursday, 11 06 2026
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին

Թշնամիները կարող են դառնալ բարեկամներ. մամուլ

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, nr իր կարծիքով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում կառաջադրվի, քանի որ չի ցանկանա ժողովրդին նման վիճակում թողնել:

– Պարոն Եղիազարյան, այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ում խառնաշփոթ է. տեսակետ հայտնողները հատուկենտ մարդիկ են, իսկ մյուսներին «հրահանգված» է առանց թույլտվության ոչինչ չխոսել:

– Ես նման բան չեմ կարող ասել, իսկ Դուք ինձ դասում եք խոսողների՞, թե՞ լռողների շարքին:

– Չլռողների:

– Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել:

– ՀԱԿ-ում կա՞ կոնկրետ պայմանավորվածություն, թե ով պետք է «խոսի»:

– Ո´չ, նման բան չկա, մենք ազատ ենք, ՀԱԿ-ը ամենաժողովրդավար կառույցներից մեկն է:

– Այժմ ՀԱԿ-ն ինչ գործունեությամբ է զբաղված: Բացի այն 5 պատգամավորներից, որոնք խորհրդարանում զբաղված են իրենց աշխատանքներով, ի՞նչ են անում մյուս ներկայացուցիչները:

– Մենք պատրաստվում ենք նախագահական ընտրություններին, ակտիվ քննարկումներ ենք կատարում, ծրագրեր մշակում: Ձեր նշած «մյուս թևը» ևս մեծ աշխատանքներ է կատարում և լուրջ աշխատանք:

– Նշեցիք, որ ՀԱԿ-ում ակտիվ քննարկումներ են: Ի վերջո, որոշվե՞լ է, թե ով է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն նախագահական ընտրությունների ժամանակ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ:

– Ես կարող եմ միայն իմ կարծիքն ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելու է նախագահական ընտրություններում:

– Այսինքն` այդ քննարկումներից եզրակացնում եք, որ Տեր-Պետրոսյանը նման մտադրությո ւն ունի:

– Չէ, ուղղակի ես Ձեզ կարող եմ միայն իմ կարծիքն ասել, որ նա ժողովրդին էս վիճակի մեջ չի թողնելու և իր թեկնածությունը կառաջադրի: Չեմ կարծում, որ ուրիշի «դեմքով» հանդես կգա:

– Ակնհայտ է, որ Փաշինյան-Զուրաբյան- Ջհանգիրյան-Բագրատյան քառյակում հակասություններ կան, իսկ նշվածներից յուրաքանչյուրը ՀԱԿ-ում իր համակիրներն ունի: Դուք ո՞ւմ կողմնակիցն եք:

– Ես Ձեր նշած հակասության մասին ոչինչ չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ հակասություն կա, իմ կարծիքով` չկա: Մենք ընդհանուր գործ ենք անում:

– Ակնհայտ է, որ ՀԱԿ-ԲՀԿ «սիրավեպ» է սկսվել: Ըստ Ձեզ, այն կհանգեցնի՞ համագործակցության:

– Ցանկացած ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, ի վերջո, մի փոքրիկ երկրում ենք ապրում, և չկա մի խնդիր, որը չհուզի ցանկացածիս: Բայց նշեմ, որ կհամագործակցենք այն ուժ հետ, որը պատրաստ է իշխանափոխության և մինչև վերջ կգնա դրան:

– ՀԱԿ-ի գրեթե բոլոր անդամները տարբեր ժամանակահատվածներում հայտարարում էին «ոչ դոդացմանը», այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերաց նում ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

– Էս արևի տակ մշտական ոչ մի բան չկա, ու երեկվա թշնամիները կարող են դառնալ բարեկամներ, եթե, իհարկե, ունեն նույն նպատակը:

– Հիմա ԲՀԿ-ն նույն նպատա՞կն ունի, ինչ որ ՀԱԿ-ը:

– Ճիշտն ասած՝ ես դա չեմ կարող ասել: Ինձ համար դա մինչև վերջ պարզ չէ: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում