Հայդի Քլումը ծանր է տանում միջին տարիքի ճգնաժամը: Ըստ արևմտյան մամուլի տեղեկությունների՝ 40-ամյա մոդելն արդեն շատ ընկերների է կորցրել վատ բնավորության, երեկույթների և ալկոհոլի նկատմամբ սիրո պատճառով:
Աղբյուրները հաղորդում են, որ Հայդին չարաշահում է ալկոհոլը, իրեն շատ կոպիտ է դրսևորում, ինչը չի կարող չազդել ընկերների վրա: Հիմա նա շատ ծանր է տանում միջին տարիքի ճգնաժամը: Նրա հետ շփվել գրեթե հնարավոր չէ:
Ըստ աղբյուրի՝ հենց վատ բնավորությունն էր պատճառը, որ Հայդին բաժանվեց ընկերոջից՝ Մարտին Քրիստենից: Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է հունվարին՝ 18-ամսվա սիրավեպից հետո:
Ժամանակն իզուր չկորցնելով՝ Հայդին սկսել է հանդիպել Դեմի Մուրի 27-ամյա նախկին ընկերոջ և արթ-դիլեր Վիտո Շնաբելի հետ:








































