Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Marca-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի ղեկավարները մերժել են լոնդոնցիները տրանսֆերային առաջարկը, որի նախաձեռնությունը պատկանում էր Ժոզե Մոուրինյոյին:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը 47 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում և երկու գոլի հեղինակ դարձել:










































