Չերնոգորիացի բռնցքամարտիկ Նիկոլա Սեկլոչայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Արթուր Աբրահամը հայտարարել է, որ աջ ձեռքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել մենամարտել միայն ձախ ձեռքով:
Հիշեցնենք` Արթուրը պաշտպանեց սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտին մրցավարների միաձայն որոշմամբ:
«Չեմ ուզում արդարանալ, բայց հարվածներս կատարում էի միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատերի կոտրվածք եմ ստացել դեռ նախորդ մենամարտում: Մարզումների ժամանակ անչափ շատ եմ աշխատել` գործողություններս ձախով կատարելու վրա»,- Ассошиэйтед Пресс-ը մեջբերում է 34-ամյա Արթուրի խոսքերը:
Հավելենք, որ Աբրահամը տարավ իր 40-րդ հաղթանակը` անցկացրած 44 մենամարտերում:








































