AP-ն հաղորդում է, որ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, չկարողանա խաղադաշտ դուրս գալ ՊՍԺ – «Մարսել» խաղին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչի շրջանակներում:
Այս մասին հստակ տեղեկություն կլինի անմիջապես խաղից առաջ:
Նշենք, որ ՊՍԺ – «Մարսել» դիմակայությունը տեղի է ունենալու այսօր Փարիզում՝ ՀՀ ժամանակով 23:55-ին:









































