«Մայիսի 5-ին՝ երկուշաբթի, ամեն ինչ պիտի անենք, որր անկախ բժիշկները կարողանան մուտք գործել Վարդան Պետրոսյանի մոտ»-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ փուլում է անկախ բժիշկների այցի կազմակերպումը դերասան Վարդան Պետրոսյանի մեկուսարան, այսպես պատասխանել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ օրերս Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այնուհետև Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չկան մասնագիտացված բժիշկներ, ովքեր կկարողանան համապատասխան բուժօգնություն ցույց տալ իր պաշտպանյալին, ուստի պետք է կազմակերպել անկախ բժիշկների և Վարդան Պետրոսյանի հանդիպում:
Մանրամասները՝ aravot.am-ում











































