44-ամյա ճամփորդը, ով շրջել է ողջ երկրագնդով, վերջապես որոշել է 23 տարվա դեգերումներից հետո մի կողմ դնել ուսապարկը: Մայքլ Սփենսեր Բոունը ոտքով 23 տարի շրջել է երկրագնդի 195 երկրներում՝ գրում է Mirfaktov-ը:
Նա Մոգադիշոյի պատերազմին ականատես առաջին զբոսաշրջիկն է, իսկ ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժման ժամանակ ավտոստոփով հասել է մինչ Սադամ Հուսեյնի հայրենի քաղաք, ինչպես նաև Կոնգոյում ապրել պիգմեյ ցեղի հետ: Նա նաև կորցրել է ձերբակալությունների հաշիվը:
Սփենսեր Բոունը հիմնականում շրջել է ավտոստոփով, սակայն իր այցելած երկրներում մնացել է բավականին երկար ժամանակ՝ իր ուսապարկի հետ միասին, որով 1990-ին լքեց հայրենի Կանադան:
Մայքը 20 անգամ այցելել է Ինդոնեզիա, երկու անգամ եղել Եգիպտոսում, վեց անգամ՝ Հնդկաստանում, հինգ անգամ՝ Քամերունում, երեք անգամ՝ Չինաստանում, տասնյակ անգամներ՝ Աֆրիկայում և մոտ 50 անգամ՝ Թաիլանդում: Նա իր ճամփորդությունները ֆինանսավորում է տարբեր ընկերություններում տարբեր աշխատանքներ կատարելով: Այսպես՝ Բալիում նա արծաթ է վաճառել, Յավայից՝ կահույք արտահանում, իսկ Աֆրիկայից՝ թանկարժեք քարեր:











































