Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է Մխիթար Գազազյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Էջմիածնի Պիոներական փողոցի 22-ամյա բնակիչ Մխիթար Գազազյանը 2013 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 15-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ «Օպել Վեկտրա» մեքենայի մեջ վիճաբանել է Մոսկվայի Լենինսկի շրջանի Զնամյա Օկտյաբրյա փողոցի բնակիչ Արայիկ Հ.-ի հետ:
Իջնելով մեքենայից՝ Գազազյանը իր կողմից ապօրինի ձեռք բերված ու կրած ատրճանակով մեկ անգամ կրակել է Արայիկի աջ ոտքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Մխիթար Գազազյանը մեղադրվում է դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:
Գազայանի խափանման միջոցը կալանավորումն է:







































